ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ չի շնորհվի

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ չի շնորհվի
22.07.2016 | 18:52

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը

2016 թվականին չի շնորհվի: Համաձայն կանոնակարգի, 2016թ․ մրցանակն ազդարարվել էր 2015թ․ սեպտեմբերի 18-ին, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր 2016թ․ մարտի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և աստղագիտական ինստիտուտներից ստացել էր առանձին գիտնականների և գիտական խմբերի 6 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից՝ Բրազիլիա, Գերմանիա, Հայաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ֆրանսիա և խմբի անդամները ներկայացնող մի շարք այլ երկրներ: Աշխատանքներն ուղարկվել են հանձնաժողովի անդամների կողմից նշված տվյալ բնագավառի ճանաչված անկախ մասնագետների և յուրաքանչյուր աշխատանքի համար ստացվել է առնվազն երկու գրախոսություն։ Միջազգային հանձնաժողովը՝ ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրությունից, քննարկումներից և անկախ գնահատումից հետո իր կարծիքն ի մի բերեց հուլիսի 15-ին կայացած հեռակոնֆերանսի ժամանակ։

Համաձայն միջազգային հանձնաժողովի, Վ․ Համբարձումյանի անվ․ միջազգային գիտական մրցանակն այս տարի չի շնորհվի՝ առաջադրված թեկնածուների մեջ մրցանակի բոլոր պայմաններին համապատասխան հավակնորդ չլինելու պատճառով:

Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է:

Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ